11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում բացված բրիտանական պաշտպանական բաժինը Հարավային Կովկասի հետհակամարտային կառուցվածքի վրա ազդեցության լրացուցիչ աղբյուր է․ փորձագետ

ՀՀ-ում բացված բրիտանական պաշտպանական բաժինը Հարավային Կովկասի հետհակամարտային կառուցվածքի վրա ազդեցության լրացուցիչ աղբյուր է․ փորձագետ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Վերնոն Քոքերի այցը Երևան և Մեծ Բրիտանիայի դեսպանատանն առաջին մշտական պաշտպանական բաժնի բացումը հայ-բրիտանական անվտանգության հարաբերությունները վերածում են ենթակառուցվածքային ձևաչափի․ EADaily-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է կովկասյան հարցերով փորձագետ Եվգենիա Գորյուշինան։

Օրակարգում ներառված էին պաշտպանական ոլորտի բարեփոխումները, անձնակազմի պատրաստումը, ռազմական կրթությունը, կիբեռանվտանգությունը և տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի քննարկումները, ինչպիսին են TRIPP-ը և «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը։ Ըստ Գորյուշինայի՝ պաշտպանական օրակարգն անմիջապես կապված է տրանսպորտային միջանցքների ապագա կոնֆիգուրացիայի հետ։

«Լոնդոնի համար այս քայլը տեղավորվում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջան վերադառնալու ավելի լայն ուղղության շրջանակում։ Էներգետիկայի և անվտանգության հարցերում Ադրբեջանի հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման որոշման ֆոնին, Երևանում բացված բրիտանական պաշտպանական բաժինը դառնում է Հարավային Կովկասի հետհակամարտային կառուցվածքի վրա ազդեցության լրացուցիչ աղբյուր»,- նշել է փորձագետը։

Ռազմագերիներ