03 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը՝ կետերով

Դոնբասի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. Զելենսկիի ելույթը՝ կետերով

Դոնբասի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա ելույթի առանցքային հատվածները՝ կետերով

  • Տարածքային հարցերը լուծելու համար Ուկրաինան նախատեսում է հանրաքվե անցկացնել։
  • Դիտարկում եմ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, քանի որ չեմ ցանկանում, որ այս հարցը դառնա հաղթաթուղթ նրանց ձեռքում, ովքեր ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա։
  • Ուկրաինան և Միացյալ Նահանգները կստորագրեն տնտեսական և վերակառուցման, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։
  • ԱՄՆ-ն չի ուզում մեզ տեսնել ՆԱՏՕ-ում։ Մեզ նախկինում ՆԱՏՕ չեն հրավիրել, մեզ որևէ կոնկրետ բան չեն ասել, և այդ դիրքորոշումը չի փոխվել։ Սա Միացյալ Նահանգների հետևողական դիրքորոշումն է։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ վարչակազմը ճնշում է գործադրում Զելենսկիի վրա՝ այդ թվում նաև տարածքային զիջումներին համաձայնելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026