26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակամարտությունների կարգավորմանը Ձեր շարունակական նվիրվածությունն արժանի է ամենաբարձր մակարդակով միջազգային ճանաչման․ Ալիևը՝ Թրամփին

Հակամարտությունների կարգավորմանը Ձեր շարունակական նվիրվածությունն արժանի է ամենաբարձր մակարդակով միջազգային ճանաչման․ Ալիևը՝ Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ուղերձում նշվել է․

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Ձեր նամակի համար։ Ես խորապես գնահատում եմ Ձեր անկեղծ խոսքերը և խաղաղություն ու կայունություն ապահովելու մեր ջանքերի ճանաչումը։

Ես խորապես համոզված եմ, որ հակամարտությունների կարգավորմանը Ձեր շարունակական նվիրվածությունը, երկխոսության խթանման գործում Ձեր անձնական ներգրավվածությունը և աշխարհի տարբեր մասերում լարվածության մեղմացման գործում Ձեր ներդրումը լիովին արժանի են միջազգային ճանաչման ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ձեր առաջնորդությունը, որը հիմնված է վճռականության և պատասխանատվության վրա, համաշխարհային խաղաղության ամրապնդմանը ծառայելու իսկական օրինակ է։

Ես վստահ եմ, որ շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով մեր գործընկերությունը կշարունակի նպաստել մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին՝ շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու համար:

https://oxu.az/ru/politika/ilham-aliev-vyrazil-blagodarnost-donaldu-trampu

Ռազմագերիներ