
ՌԴ-ն և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Շարիֆովի և Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։
Մանրամասն քննարկվել են նաև մի շարք տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունն այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի համաձայնագրերի վրա։ Վերահաստատվել է Կասպյան հնգյակի շրջանակներում բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա գումարած Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) անխափան գործունեության պահպանման հարցում՝ Հարավային Կովկասի խնդիրների լուծումն այնտեղ գտնվող երկրների և նրանց անմիջական հարևանների կողմից ապահովելու համատեքստում։


