
Բուլղարիայում ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել վիճահարույց բյուջեի և կոռուպցիայի դեմ ցույցերի
Բուլղարիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ավելի քան 100,000 մարդ դուրս է եկել փողոցներ՝ պահանջելով վարչապետ Ռոսեն Ժելյազկովի կառավարության հրաժարականը՝ կոռուպցիայի և վիճահարույց բյուջեի պատճառով․ գրում է mir24.tv-ն։
Ցուցարարներն Ազգային ժողովի շենքի վրա լազերային ներկով գրել են «Հրաժարական» և «Մաֆիա, դո՛ւրս այստեղից» բառերը։
Շուտով ցուցարարների մի խումբ սկսել է շշեր և դյուրավառ նյութեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ լ է մի քանի տասնյակ մարդ, իսկ մի քանի իրավապահ վիրավորվել է։
Ցույցեր են անցկացվել ոչ միայն մայրաքաղաք Սոֆիայում, այլև այլ խոշոր քաղաքներում նույնպես։
Հանրային դժգոհությունը հարուցել է կառավարության 2026 թվականի բյուջեն, որը նախատեսում է հարկերի և սոցիալական վճարների ավելացում։


