03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը․ Factor

Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը․ Factor

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկսպոս Կճոյանին, որն օրերս ի թիվս այլ  բարձրաստիճան հոգևորականների հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել  կաթողիկոսի հեռացումը պահանջող հայտարարությանը,  այս ամռանը մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024-ի աշնանը, սակայն Կճոյանին մեղադրանք է ներկայացվել մոտ 10 ամիս անց՝ այն ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր եկեղեցու վերնախավի դեմ արշավը։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ Կճոյանը Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել, ապա, ամիսներ անց տուն գնել։ Թե մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել արքեպիսկոպոսը, մեզ հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ քննության առարկա գույքը գտնվում է Երևանի Սուրբ Աբգար թագավորի փողոցում։ Հայտնի է նաև, որ Կճոյանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել, այն մասին, որ թեմից կանխիկացված գումարը փոխանցվել է ծնողազուրկ երեխաների օգնության ֆոնդին։ Այս տունն, ի դեպ,  անցել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, որով չի հիմնավորվել դրա ապօրինի լինելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ