
Ավտոբուսների ուղեվարձը կթանկանա՝ հասնելով 150 դրամի. Դավիթ Խաժակյան
Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների
ուղեվարձը. Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության
փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:
Նա տեղեկացրել է, որ ուղեվարձը 100 դրամից կհասնի 150֊ի:
«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին
էլ պետք է թանկանա: Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն
կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի
խցկված, ինչպես հիմա է»,-ասել է Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս
հարցում, և կարծում է, որ հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։