03 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ Զախարովա

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ Զախարովա

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել և շարունակում ենք տեսնել բառային ինքնատիպ լարախաղացություն․ մեկ ասում են՝ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, մեկ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից։ Նման հայտարարություններ անում են Հայաստանի իշխանության առանձին ներկայացուցիչներ»,- նշել է Զախարովան։

Անդրադառնալով Հայաստանի՝ կազմակերպության անդամությունը «սառեցնելուն»՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է․ «Կազմակերպության նորմատիվ-իրավական կարգավորումներում նման ձևակերպում գոյություն չունի։ ՀԱՊԿ կանոնադրությամբ՝ անդամ պետությունը կարող է դուրս գալ կազմակերպությունից միայն սահմանված կարգով»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026