16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանն ակտիվորեն աջակցել Գազայի կարգավորմանը

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանն ակտիվորեն աջակցել Գազայի կարգավորմանը

Միջազգային հանրությունը պետք է մեծ աջակցություն ցուցաբերի Գազայի խաղաղության գործընթացին․ այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային ֆորում»-ում։

«Գազայում մենք ականատես եղանք վերջին հարյուրամյակի ամենադաժան կոտորածներից մեկին։ Գազայում հրադադարի ապահովումը և կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելը մեր գերակա խնդիրներից են։ Հրադադարը մնում է փխրուն։ Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է մեծ աջակցություն ցուցաբերի այս գործընթացին, և այդ աջակցությունը պետք է շարունակվի», – նշել է Էրդողանը։

Նա կոչ է արել Պաղեստինի բնակիչներին մասնակցել խաղաղության գործընթացի բոլոր փուլերին։

«Վերջնական նպատակը երկու պետությունների լուծումն է։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կատարի իր պարտավորությունները պաղեստինյան ժողովրդի նկատմամբ», – նշել է Թուրքիայի նախագահը։

 

 

Ռազմագերիներ