15 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր

Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր

Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնագրերը լայն հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս համապարփակ համագործակցության զարգացման համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այս հայտարարությունն արել է Աշխաբադում անցկացվող «Խաղաղության և վստահության միջազգային ֆորում»-ի ժամանակ։

«Մեր կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, որը լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրանից դուրս համապարփակ համագործակցության համար։ Մենք Հարավային Կովկասում կայունությունը երաշխավորող համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքման հույս ունենք»,- նշել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը հույս է հայտնել նաև, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։

Ռազմագերիներ