
Թաիլանդի վարչապետը լուծարել է խորհրդարանը՝ հարևան Կամբոջայի հետ շարունակվող բախումների ֆոնին
Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը լուծարել է Ներկայացուցիչների պալատը՝ ուրբաթ օրը թագավորի հաստատումը ստանալուց հետո։ Երկիրն այժմ պատրաստվում է ընտրություններ անցկացնել հաջորդ տարվա սկզբին՝ չնայած հարևան Կամբոջայի հետ շարունակվող զինված հակամարտությանը․ գրում է Euronews-ը։
Օրենքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն թագավորի հաստատումից 45-60 օր հետո, իսկ այդ ընթացքում Անուտինը կշարունակի գլխավորել կառավարությունը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով՝ սահմանափակ լիազորություններով։


