
Քաղաքացիների ավելի քան 50 %-ը բացասական է գնահատում Փաշինյանի մասնակցությունը «պատարագներին». GALLUP
Հայ առաքելական եկեղեցիներում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագները» հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում։
MPG – Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 50 տոկոսից ավելին բացասական գնահատական է տվել կարգալույծ քահանաների մատուցած «պատարագներին» Փաշինյանի մասնակցությանն ու Կաթողիկոսի անունը զեղչելուն։
Ըստ Gаllup-ի հարցումների՝ քաղաքացիների 88․1 տոկոսը վստահում է Հայոց բանակին, 77․7 տոկոսը դրական է վերաբերում Հայ առաքելական եկեղեցուն։ Բարձր վարկանիշ ունի նաև Սամվել Կարապետյանը՝ հարցվածների 85 տոկոսը դրական է գնահատել նրան ու նրա գործունեությունը։ Հարցվածների 53 տոկոսը դրական է գնահատել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։


