15 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ մուտք գործելու համար 42 երկրից զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն սոցցանցերում իրենց ակտիվության վերջին 5 տարվա պատմությունը

ԱՄՆ մուտք գործելու համար 42 երկրից զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն սոցցանցերում իրենց ակտիվության վերջին 5 տարվա պատմությունը

Թրամփի վարչակազմն առաջարկում է ԱՄՆ առանց վիզա մուտք գործելու իրավունք ունեցող մի քանի տասնյակ երկրներից ժամանող այցելուներից պահանջել լրացուցիչ անձնական տեղեկություններ, այդ թվում՝ վերջին 5 տարվա ընթացքում սոցցանցերում իրենց ակտիվության մասին․ գրում է CBS News-ը։

Վիզայի ազատականացման ծրագրում ընդգրկված 42 երկրների քաղաքացիները, որպես կանոն, կարող են ԱՄՆ գնալ մինչև 90 օր ժամկետով՝ զբոսաշրջության կամ գործուղումների նպատակով՝ առանց ամերիկյան դեսպանատանը կամ հյուպատոսարանում վիզայի համար դիմելու անհրաժեշտության։

Ծրագրում ընդգրկված երկրների ցանկում ներառված են բազմաթիվ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ավստրալիան, Իսրայելը, Ճապոնիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան։ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը չկան ցանկում։

 

Ռազմագերիներ