14 Դեկ
2025
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն՝ Նորապատ գյուղում․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Նորապատ գյուղում․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքներ իրականացնելիս՝ դիզվառելիքի 40 տոննայանոց երկաթե դատարկ գլանատակառում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ