
Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է «կարմիր գծերը» չթանկացնելու մասին դատարանի որոշումը
Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել «կարմիր գծերի» մասին Վարչական դատարանի որոշումը․ ABC Media-ին հայտնեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը երկրորդ անգամ է պարտվում դատարանում՝ «կարմիր գծերի» արժեքների մասին որոշման բողոքարկումից հետո։
Առաջին անգամ «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմել էր դատարան՝ բեկանելու քաղաքապետարանի որոշումը, ըստ որի՝ «կարմիր գծերի» համար տարեկան վճարը 12․000 դրամից դարձել էր 160․000 դրամ։ «Մայր Հայաստան» խմբակցությունը շահել էր դատը։
Քաղաքապետարանն առաջին պարտությունից հետո բողոքարկել էր որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել քաղաքապետարանի պահանջն ու կրկին անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման մասին որոշումը։


