
Վենեսուելայի ազատության համար պայքարը Կուբայի և Նիկարագուայի ազատության համար պայքար է․ Մարիա Կորինա Մաչադո
Վենեսուելայի ազատության համար պայքարը Կուբայի և Նիկարագուայի ազատության համար պայքար է․ հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։
«Դուք պետք է իմանաք, որ երբ Վենեսուելան ազատագրվի, մենք կպայքարենք նաև ձեր ազատության համար։ Եվ այն կգա։ Վենեսուելան ազատ կլինի, Կուբան ազատ կլինի, և Նիկարագուան ազատ կլինի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Մարիա Կորինա Մաչադոյին՝ վենեսուելացիների իրավունքների պաշտպանության համար մղած պայքարի համար։


