03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատավորի վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը

Դատավորի վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը

Առաջին հաղթանակը դատարանում․ այս մասին գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը։

«Սիրելինե՛ր, հավանաբար կհիշեք 2025 թ. հուլիսյան դեպքերը, երբ ԵՊՀ ռեկտորի խայտառակ և անգրագետ հրամանով ես և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մյուս բոլոր աշխատակիցները ազատվել էինք աշխատանքից:

Մենք անհապաղ սկսել էինք իրավական գործընթաց՝ դատական կարգով բողոքարկելով մեզ աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանները:

Օրերս դատարանի կողմից հրապարակված վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ կենտրոնի աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու մասին հրամանը (յուրաքանչյուր աշխատակցի գործ քննվում է առանձին, մյուս վճիռները հրապարակվելու են դեկտեմբեր-փետրվար ամիսներին):

Արդյունքում ԵՊՀ-ն ստիպված է լինելու կրել զգալի ֆինանսական պարտավորվածություն՝ արկածախնդիրների քմահաճույքով և քաղաքական պատվերով պայմանավորված: Բայց կարծում եմ ԵՊՀ ռեկտորին դա այնքան էլ չի անհանգստացնի, որովհետև վերջին մի քանի տարիներին համալսարանը մի քանի տասնյակ միլիոն դրամների փոխհատուցումներ է տրամադրել ԵՊՀ-ից ապօրինի կերպով ազատված աշխատակիցներին: Շարքը վստահաբար շարունակվելու է:

Ի դեպ դատական նիստերի ընթացքում մի աննախադեպ բան պարզվեց (նույնիսկ դատավորներն էին զարմանում, որ իրենց պրակտիկայում նման դեպքի չեն առնչվել).

Մեզ 2025 թ. հուլիսի 9-ին ծանուցել են աշխատակից ազատման վերաբերյալ՝ որպես հիմք վկայակոչելով նաև մեր հաստիքների լուծարված լինելու հանգամանքը: Սակայն դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ մեր «խելոքները» մեր հաստիքները իրականում լուծարել են 2025 թ. սեպտեմբերի 3-ին (մեզ ծանուցելուց շուրջ երկու ամիս հետո)՝ ԵՊՀ «չքաղաքականացված» հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

Իսկ ԵՊՀ ներկայացուցիչը (ով շատ անհարմար իրավիճակներում էր հայտնվում դատական նիստերի ընթացքում) պնդում էր, որ իրենք հուլիսին կանխատեսել են, որ սեպտեմբերին հոգաբարձուների խորհուրդը կարող է լուծարի մեր հաստիքները:

Արդարությունը վերականգնվելու է, իսկ ապօրինություններ թույլ տվողների հետևից գալու են» ,-գրել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ