
Իշխանությունը թիրախավորում է ռեժիմի դեմ արտահայտվողներին․ պատգամավոր
Շուրջ 6 ամիս է՝ Վահագն Չախալյանը կալանավորված է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչպես «Սրբազան պայքարի» մյուս դեմքերի գործերում, Վահագնի գործի տակ ևս որևէ փաստ գոյություն չունի:
Վահագնի «մեղավորությունն» իր ակտիվ և ըմբոստ կեցվածքի և իշխանության այլանդակությունները չհանդուրժելու մեջ է:
Իշխանությունը խրախուսում է հարմարվողականությունն ու մարդկային անտարբերությունը, իսկ ովքեր դեմ են արտահայտվում ռեժիմի ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է նա:

