
Վարդենյաց լեռնանցքում, Սևանում ու Վայքում ձյուն է տեղում․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- փոխանցում են դեպարտամենտից՝ վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


