01 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ցամաքային հարվածներն ուղղված չեն միայն Վենեսուելային․ Թրամփ

Մեր ցամաքային հարվածներն ուղղված չեն միայն Վենեսուելային․ Թրամփ

Մեր ցամաքային հարվածներն ուղղված չեն միայն Վենեսուելային․ Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

«Այս ցամաքային հարվածներն ուղղված են բոլոր սարսափելի մարդկանց, որոնք թմրանյութեր են բերում և սպանում մեր ժողովրդին»,- ասել է նա։

Նախօրեին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին իրենց նավթն է պետք, նրանք պայքար են մղում ոչ թե ավազակախմբերի կամ թմրանյութերի դեմ, այլ վենեսուելական նավթի համար։

Օրերս ԱՄՆ զորքերը հարձակում էին գործել Կարիբյան ծովի միջազգային ջրերում վենեսուելական նավթ տեղափոխող նավի վրա։ Անձնակազմը, ըստ Մադուրոյի, անհետ կորած է համարվում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026