
Թբիլիսիում այսօր տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ»-ը․ Հայաստանը կներկայացնի Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով
Թբիլիսիում այսօր՝ ժամը 20.00-ին, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը։
Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։
Քվեարկության առաջին փուլը սկսվել է գիշերը և կավարտվի այսօր՝ ժամը 19:59-ին։
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ ՀՀ-ից: Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։
Ալբերտ Արմենակյանի «Brave Heart» երգը պատմում է երազանքի, սիրո և քաջության մասին, այն դարձել է մրցույթի յութուբյան էջում ամենադիտված տեսահոլովակը։ Այսօրվա դրությամբ այն ունի 1,2 մլն դիտում։


