15 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիմ Չեն Ընը հանդիպել է Կուրսկի շրջանից վերադարձած հյուսիսկորեացի սակրավորների հետ ու գովերգել նրանց «հերոսությունը»

Կիմ Չեն Ընը հանդիպել է Կուրսկի շրջանից վերադարձած հյուսիսկորեացի սակրավորների հետ ու գովերգել նրանց «հերոսությունը»

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել ՌԴ Կուրսկի շրջանից հայրենիք վերադարձած սակրավորների մարտական ​​հաջողությունները․ գրում է ria.ru-ն։

Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել ԿԺԴՀ 528-րդ ինժեներասակրավորական գնդի դիմավորման արարողության ժամանակ՝ ընդգծելով ստորաբաժանման «հերոսությունը, պրոֆեսիոնալիզմը և կուսակցության ու հայրենիքի հրամաններին հավատարմության ցուցադրումը»: Նա նշել է, որ զինվորները գործել են «չափազանց բարդ մարտական ​​պայմաններում» և պատվով կատարել են իրենց առաջադրանքը:

Նրանք բախվել են «սարսափելի վտանգի», ամեն քայլափոխի եղել են «կյանքի ու մահվան շեմին», աշխատանքների հետևանքով զոհվել է 9 սակրավոր։

«Ի վերջո, հրաշք տեղի ունեցավ. շատ կարճ ժամանակում՝ երեք ամսից էլ պակաս ժամանակում՝ հսկայական տարածք ընդգրկող վտանգավոր գոտին, որը դժվար կլիներ վնասազերծել նույնիսկ մի քանի տարվա ընթացքում, վերածվեց անվտանգ գոտու»,-ասել է Կիմ Չեն Ընը։

 

Ռազմագերիներ