15 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերանայել Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքը․ միջազգային կազմակերպություններն ահազանգում են

Վերանայել Սամսոնյանի և Սաղաթելյանի կալանքը․ միջազգային կազմակերպություններն ահազանգում են

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության և միջազգային գործընկերների՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի, «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամի հայտարարություններին, որ վերաբերում է Antifake.am-ի «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը։

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակն» Առաջին կարգի ահազանգ է հնչեցրել ՀՀ իշխանությանը («Առաջին կարգի» ահազանգ հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է):

Միջազգային կազմակերպությունների ահազանգ-կոչը ներկայացնում ենք ստորև՝ կետերով․

«Նոյեմբերի 14-ին դատարանը Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ կիրառեց երկամսյա նախնական կալանք։ Դատավարությունը համարում ենք քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին հակասող։ Հետևյալ հետևողական գործողություններն ակնկալվում են․

  • Պարզաբանել խուլիգանության մեղադրանքների կիրառման իրավական հիմքերը, ինչպես նաև գործի շրջանակում առաջադրված ենթադրյալ «սպառնալիքների» իրավական հիմքերը։
  • Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի օրինականությունն ու անհրաժեշտությունը՝ նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով՝ ՄԻԵԿ-ի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) պահանջներին համապատասխան։
  • Հիմնավորել Antifake.am-ի լրագրողական սարքավորումների առգրավումը և վերադարձնել այդ սարքավորումները։
  • Տեղեկություններ տրամադրել քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ