
Չարլզ III-ը հայտնել է, որ «իրեն լավ պահելու» շնորհիվ իր քաղցկեղի բուժման գրաֆիկը «կարող է կրճատվել»
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը տեսաուղերձ է ձայնագրել՝ «Stand Up To Cancer» արշավին աջակցելով։
Չարլզն ասել է, որ իր սեփական բուժման ընթացքում մեծ աջակցություն է զգացել «խնամքի համայնքից», որը շրջապատում է յուրաքանչյուր քաղցկեղով հիվանդի։ Այնուամենայնիվ, թագավորը նշել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են ժամանակին ախտորոշվում։ Հետևաբար, նա հայտարարել է, որ երկիրը մեկնարկում է համազգային սկրինինգային առցանց ծրագիր՝ մարդկանց օգնելու իմանալ, թե ինչ ստուգումներ և երբ դրանք կարող են անցկացվել։
Չարլզ III-ը նաև կիսվել է իր քաղցկեղի բուժման նորություններով։
«Այսօր կարող եմ ձեզ լավ լուր հայտնել. վաղ ախտորոշման, արդյունավետ միջամտության և բժշկի նշանակումներին խստորեն հետևելու շնորհիվ, իմ քաղցկեղի բուժման գրաֆիկը նոր տարվա ընթացքում կարող է կրճատվել»,- ասել է նա։


