16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասվում է քամու ուժգնացում․ զգուշացնում է «Հայհիդրոմետ»-ը

Սպասվում է քամու ուժգնացում․ զգուշացնում է «Հայհիդրոմետ»-ը

Երևանում դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։

Հանրապետության տարածքում նույնպես դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Ռազմագերիներ