
Խուզարկել են լեզվաբանի տունը, ով Կարապետյանի գործով ՔԿ-ի եզրակացությանը հակասող եզրակացություն է տվել․ փաստաբան
Ասում են, որ քննիչները խուզարկել են լեզվաբանի տունը, ով բարերար Սամվել Կարապետյանի գործով Քննչական կոմիտեին հակասող եզրակացություն է տվել. Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Իրավական «անարխիայի» մեր օրերում չպետք է զարմանալ, այլ պետք է ուրախ լինել, որ լեզվաբանին նույնպես չեն կալանավորել։ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր աթոռի, դարձել է Հայաստանի պատմության բոլոր ժամանակների իրավունքի «լավագույն» կացնահարը»,- նշել է նա։

