29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը ոչ թե փորձում է ինչ-որ երկխոսության գնալ, այլ  հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ․ Լևոն Զուրաբյան

Իշխանությունը ոչ թե փորձում է ինչ-որ երկխոսության գնալ, այլ հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանը միշտ պարծենում է ժողովրդավարական արժեքներով, ազատ ընտրություններով, բայց պարզվում է, որ դա ֆիկցիա է. այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու
համայնքապետարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։  

Նրա խոսքով՝ սա է  Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը և  մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում
են ուժային մեթոդներով:

«Այսինքն՝  ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ, այլ  հարցերը
լուծվում են ոստիկանության ճնշմամբ», -նշել է փոխնախագահը։

«Ստացվում է՝ այս իշխանությունը
չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում։ Մենք էլ ուզում
ենք հասկանալ՝ ի վերջո գործո՞ւմ են Սահմանադրություն, օրենքներ։ Եկել ենք այսեղ՝ փորձելու
այս պրոցեսին տալ ժողովրդավարական, օրինական ընթացք»,- նշել է Զուրաբյանը։