
Պենզայում մազութ տեղափոխող 23 վագոն դուրս է եկել ռելսերից (լուսանկարներ)
Պենզայում՝ երկաթուղու Չաիս կայարանում, մազութ տեղափոխող երկու տասնյակից ավելի վագոն ռելսերից դուրս է եկել․ տեղեկացրել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունից։
Տեխնիկական աշխատանքների համար նախատեսված 2 լոկոմոտիվ ճակատ ճակատի բախվել է մազութ տեղափոխող բեռնատար գնացքին։
Վթարի հետևանքով ռելսերից դուրս է եկել հեղուկ տեղափոխող 23 «ցիստեռն»-վագոն։ Դրանցից մի քանիսը կողաշրջվել է, ինչի հետևանքով թանձր հեղուկը թափվել ու աղտոտել է կայարանամերձ տարածքը՝ մոտ 750 ք/մ մակերեսով։


