
«Կենդանիները չեն խոսում, մենք ենք նրանց ձայնը». հանուն կենդանիների իրավունքների անցկացված երթը` ֆոտոշարքով
Երևանում տեղի ունեցավ երթ՝ նվիրված կենդանիների իրավունքների պաշտպանությանը։ «Կենդանիներն ապրելու իրավունք ունեն» կարգախոսով կազմակերպված ակցիայի նպատակն էր ընդգծել, որ կենդանիների ճակատագրով մտահոգ քաղաքացիներն ու կազմակերպությունները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ։
Երթի մասնակիցներն իրենց պահանջը կրկին հասցեագրեցին Ազգային ժողովին՝ նշելով, որ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծում առկա են մի շարք վիճահարույց դրույթներ։ Նրանց համոզմամբ՝ նախագիծը պետք է վերադարձվի վերանայման փուլ և ենթարկվի էական փոփոխությունների։


