
Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն. Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել.
««Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:
Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:
Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:
Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար»:


