15 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիան կես դարի ընթացքում առաջին անգամ կմնա առանց պանդաների․ հայտնի է պատճառը

Ճապոնիան կես դարի ընթացքում առաջին անգամ կմնա առանց պանդաների․ հայտնի է պատճառը

Պեկինի և Տոկիոյի միջև լարվածության սրման պատճառով ճապոնական կենդանաբանական այգիները 54 տարվա ընթացքում առաջին անգամ կմնան առանց պանդաների. հայտնում է Kyodo News Agency-ի։

Երկվորյակ պանդաներ Սյաո Սյաոն և Լեյ Լեյը գտնվում են Ճապոնիայում։ Կենդանիները երկիր էին տեղափոխվել Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգուց։ Հաջորդ տարվա հունվարին երկու պանդաներն էլ կվերադարձվեն Չինաստան, երբ նրանց վարձակալության ժամկետը լրանա։

Հետևաբար, Ճապոնիան վախենում է, որ երկիրը կարող է առանց պանդաների մնալ 1972 թվականից ի վեր առաջին անգամ։ Ներկայում նոր վարձակալության պայմանագիրը խիստ անհավանական է թվում՝ ճապոնա-չինական հարաբերությունների վերջին վատթարացման պատճառով։

Նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Տոկիոն ինքնապաշտպանության ուժեր կտեղակայի, եթե Չինաստանը փորձի վերահսկողություն հաստատել Թայվանի նկատմամբ։

Ռազմագերիներ