15 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի համար հարևան երկրների վրա ազդեցություն գործադրելու յուրօրինակ ցատկահարթակ․ Politnavigator

Ադրբեջանը դառնում է ՆԱՏՕ-ի համար հարևան երկրների վրա ազդեցություն գործադրելու յուրօրինակ ցատկահարթակ․ Politnavigator

Ադրբեջանը վերածվում է ՆԱՏՕ-ի առաջխաղացման գործիքի ոչ միայն Անդրկովկասում, այլև Կենտրոնական Ասիայում: Բաքուն ոչ միայն գործում է Անկարայի շահերից, այլև ապահովում է Արևմուտքի հաջող ընդլայնումը տարածաշրջանում․ գրում է Politnavigator-ը։

Սա հաստատվում է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական զորավարժությունների վերաբերյալ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրմամբ: Պաշտոնական քարոզչությունը սա ներկայացնում է որպես Անդրկովկասում «խաղաղություն» հաստատելու աննախադեպ նվաճում։

Սակայն այժմ այս «համագործակցությունն» ընդլայնվում է և ստանում է այլ իմաստ, քանի որ այլ անդամ պետությունների, մասնավորապես՝ ԵՄ-ի զինծառայողները ևս կմասնակցեն Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժություններին։ Դրանք կհամակարգեն ոչ թե Անկարայի, այլ դաշինքի շտաբի սպաները։ Հետևաբար, Ադրբեջանը դառնում է հարևան երկրների վրա ազդեցություն գործադրելու յուրօրինակ ցատկահարթակ։

Հենց այդ պատճառով է, որ Մեծ Բրիտանիան վերացրել է զենքի էմբարգոն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, իսկ Ֆրանսիան զգալիորեն բարելավել է իր հարաբերություններն Ալիևի հետ։

«Այս ծրագրի շրջանակում նրանք նույնիսկ նախատեսում են Ղարաբաղում բացել հայ-ադրբեջանական համատեղ ուսումնական կենտրոն՝ Երևանի և Բաքվի միջև համագործակցություն հաստատելու համար, քանի որ նրանք այժմ միասին կպատրաստվեն Ռուսաստանի և Իրանի դեմ համատեղ գործողություններին»,- գրում է կայքը՝ հավելելով, որ սա սպառնում է Հյուսիս-Հարավ ռազմավարական ամբողջ երթուղուն։

«Սակայն «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ, Հայաստանի` «թյուրքական աշխարհում» ներառմամբ և գաղութացման միջանցք դարձած Տրանսկասպյան երթուղու զարգացմամբ՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն այժմ ունեն Կասպից ծովի վրայով դեպի Ղազախստան և Կենտրոնական Ասիա աշխարհառազմավարական կամուրջ»,- նշվում է հոդվածում։

 

Ռազմագերիներ