
Ամերիկացիների գրեթե 60%-ը դժգոհ է Թրամփի աշխատանքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազում է. ամերիկացիների գրեթե 60%-ը դժգոհ է նրա աշխատանքից:
NBC News-ի նոր հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահի վարկանիշը շարունակում է աստիճանաբար նվազել տնտեսական դժվարությունների և ընտրողների շրջանում աճող դժգոհության ֆոնին։
Ընդհանուր առմամբ՝ չափահաս ամերիկացիների 42%-ը հավանություն է տալիս նախագահի աշխատանքին, մինչդեռ 58%-ը դժգոհ է։ Սա ապրիլի համեմատ երեք տոկոսային կետով անկում է։ Հարցվածների 64%-ը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։


