15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում հայտարարվել է պատրաստվածության բարձր մակարդակ՝ հրեաների դեմ ահաբեկչական հարձակումների հավանականության պատճառով

Հնդկաստանում հայտարարվել է պատրաստվածության բարձր մակարդակ՝ հրեաների դեմ ահաբեկչական հարձակումների հավանականության պատճառով

Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են պատրաստվածության բարձր մակարդակի մասին՝ Խանուկայի տոնի ժամանակ հրեական թիրախների դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների պատճառով․ գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով հնդկական աղբյուրներին։

Ըստ հնդկական հետախուզության՝ ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են պլանավորում Դելիում, Բանգալորում և Մումբայում։

«Աղբյուրներն ընդգծում են, որ սպառնալիքները համարվում են չափազանց լուրջ, և անվտանգության միջոցառումները զգալիորեն ուժեղացվել են մի շարք վայրերում», – գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Սիդնեյում հարձակման հետևանքով մահացել է 16 մարդ, այդ թվում՝ կասկածյալներից մեկը։ Եվս 38 վիրավոր հոսպիտալացվել է, որոնցից 7-ը գտնվում են ծանր վիճակում։

Ռազմագերիներ