
ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է․ Իսրայելի պաշտպանության նախարար
Գազայում հակամարտությունը կշարունակվի առնվազն ևս երկու ամիս.
այս մասին ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Նախարարի խոսքով՝ Իսրայելը
մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ մաքրելով և վերացնելով ահաբեկչական
դիմադրության օջախները։
«ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն
ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ հանձնվել առանց որևէ պայմանի»,-ասել
է նա։
Նախարարը հավելել է, որ այս հակամարտությունում Իսրայելի գլխավոր
նպատակն է՝ ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չգործի
որպես ռազմական կազմակերպություն, որը կարող է կազմակերպված հարձակումներ իրականացնել
Իսրայելի վրա։