15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ համար կարևոր է այն, որ մեր ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի․ Գևորգ Պապոյանը՝ ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու մասին

Մեզ համար կարևոր է այն, որ մեր ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի․ Գևորգ Պապոյանը՝ ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու մասին

Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով Կայա Կալլասի հայտարարությունը, որն ասել է, որ Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար։

Իսկ դա չի՞ լինի միջամտություն՝ հարցին նախարարը պատասխանեց․ «Եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի, դուք դիմում եք ոստիկանություն, դա միջամտությո՞ւն է»։

«Այն ուժերը, որոնք կփորձեն այդպիսի բան անել, բնականաբար, ժողովրդավարությունն իրեն պետք է պաշտպանի, և դրա համար համապատասխան գիտելիքներ, մեթոդներ, ֆինանսավորում և գործիքակազմ պետք է ունենա»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ կարևոր է հետևյալը՝ «որ մեր ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի»։

«Եթե նժարի մի կողմում երկրի ինքնիշխանությունը կորցնելն է, բռնի կերպով իշխանությունը ժողովրդից վերցնելը, այո՛, ակնհայտորեն ես նախընտրում եմ դա, որպեսզի որևէ մեկին չհաջողվի բռնի կերպով ժողովրդից իշխանությունը վերցնել»,- հավելեց Պապոյանը։

Ռազմագերիներ