15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը

ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատների (CPE) դեսպաններ Էլչին Քասիմովը (Սլովակիա) և Տոբիաս Լորենցսոնը (Շվեդիա) ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Սա կարևոր քայլ է կարգավորման գործընթացում և ներդրում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում»,-նշել են դեսպանները։

Նրանք հույս են հայտնել, որ շուտով տարածաշրջանում նոր հատուկ ներկայացուցիչ կնշանակվի։ Դա «կարևոր հնարավորություն կլինի» ՆԱՏՕ-ի գործընկերությունն Ադրբեջանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի հետ ավելի ամրապնդելու համար։

Դեսպանները հավելել են,  որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ունի մեկ կապի գրասենյակ, որը գտնվում է Թբիլիսիում։ Այս գրասենյակը ներառում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ներկայում Բաքվում նմանատիպ գրասենյակ բացելու ծրագրեր չկան։

Ռազմագերիներ