25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:

«Արդարադատության դատարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից շրջափակումը, սակայն այս պետական ահաբեկչությունը չի հանգեցրել Խորհրդի կողմից որևէ պատժամիջոցի, իսկ Հանձնաժողովը, թվում է, անկարող է, ինչպես հարկն է, դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների այս շատ լուրջ խախտումը», – նշել է ԵԽ պատգամավորը: