15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստն «ինքնասպան է եղել» բանտում

Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստն «ինքնասպան է եղել» բանտում

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբայ Քարիմլին մահացել է բանտում։ Կուսակցությունը հայտարարել է, որ նա ինքնասպան է եղել։ Երկրի արդարադատության նախարարության տվյալներով՝ նրա մահվան գործով հետաքննություն է ընթանում․ գրում է «Кавказский Узел»-ը։

2025 թվականի հուլիսին Էլբայ Քարիմլին ծեծի էր ենթարկվել և տեղափոխվել մենախուց՝ բանտ ժամանած Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների առջև բողոքի ակցիա անցկացնելուց հետո։

Քարիմլին ձերբակալվել է 2023 թվականի օգոստոսին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Քարիմլին հերքել է մեղադրանքները և պնդել, որ իրեն հետապնդում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի վրա «Ստալին» գրելու համար։

Ռազմագերիներ