15 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսկ իր արարքի համա՞ր քանի ճիպոտ է պետք․ Միքայել սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իսկ իր արարքի համա՞ր քանի ճիպոտ է պետք․ Միքայել սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Շատ ցավալի է, որ հայ իրականության մեջ մտավորականն իրեն թույլ է տալիս նման անհեթեթ արտահայտություն․ այսօր Միքայել սրբազանի դեմ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով օրերս Ռուբեն Բաբայանի հայտարարությանը, որն առաջարկել է ոչ թե կալանավորել, այլ «ճիպոտահարել ամբախ-զամբախ խոսացողներին»։

«Այսինքն՝ մենք, այդ մտավորականի կարծիքով, պիտի նահանջ արձանագրենք մեր իրավակարգից ու գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ»,-ասաց նա՝ հավելելով․ «Իսկ իր արարքի համա՞ր մենք քանի ճիպոտ պետք է օգտագործենք ու ի՞նչ պարբերականությամբ»։

Նշենք, որ Միքայել սրբազանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ին։

Ռազմագերիներ