03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուր շնչառական վարակների ակտիվություն կա․ ՀՎԿԱԿ

Սուր շնչառական վարակների ակտիվություն կա․ ՀՎԿԱԿ

2025-ի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն․ տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։

«Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

Ընդհանուր դեպքերի 80 %-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:

ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է․

  • Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
  • Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
  • Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
  • Կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ