15 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՍԱՏՄ-ն մայրական կաթի փոխարինիչի (MAN) վտանգավոր խմբաքանակի մասին հայտարարություն է արել

ՍԱՏՄ-ն մայրական կաթի փոխարինիչի (MAN) վտանգավոր խմբաքանակի մասին հայտարարություն է արել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ եվրոպական մի շարք երկրներում «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ NAN կաթնախառնուրդի որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր ֆուդս» ՍՊԸ-ում․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

«Համաձայն տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել:

Նաև «Նեսթլե» ընկերությունն է տեղեկացրել, որ հիշատակված խմբաքանակների արտադրանքը ընկերության դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չի մատակարարվել։ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով վաճառվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները լիովին անվտանգ են օգտագործման համար և համապատասխանում են տեղական օրենսդրության պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ