
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ է նշանակվել, որ անհնար լինի օգտվել համաներման ակտից․ փաստաբան
Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից, դատական թարմ ակտ․ Facebook-ի իր էջում գրել է Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
«Օրեր առաջ կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ կես կիլոգրամից ավելի՝ 570․81 գրամ, «մեթամֆետամին» իրացնելու մեջ մեղադրվող անձի համար նշանակել է 6 տարի 6 ամիս ժամկետով պատիժ։ Դա այն դեպքում, երբ ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարվա ազատազրկում։ Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում։ Այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը սկսվում էր 4-ից (2003 թ․ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում):
Բացատրության կարիք չունի այն, որ Դ. Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ՝ համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում։ Հիշեցնեմ, որ մինչև 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը։
Վերոգրյալի պայմաններում հետաքրքիր է՝ դատավոր Չիչոյանն ինչպե՞ս է ինքն իրեն համոզում, որ հավատարիմ է մնացել տված երդմանը»,- նշել է փաստաբանը։

