03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արածներդ դեմդ կդնեմ, Ալենչո՛․ դերասանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը «որձ» բառից նեղվել է

Արածներդ դեմդ կդնեմ, Ալենչո՛․ դերասանի կարծիքով՝ Ալեն Սիմոնյանը «որձ» բառից նեղվել է

Դերասան Լևոն Հարությունյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռակա բանակռիվ են տալիս. Հարությունյանը ԱԺ խոսնակին հորդորել է «խելոք մնալ», այլապես. «Արածներդ դեմդ կդնեմ, Ալենչո՛…
Որ ասում ես՝ «խաղամոլ», ես խաղամոլ չեմ, տղա ջան, բալե՛ս։ Ես խաղացել եմ ժամանակին, ինչի մասին ինքս էլ ասել եմ։ Բայց եթե այդքան շատ ես ուզում, մի օր կարող եմ խաղատուն գնալ, ձերոնք գան, նկարեն։ Նկարելուց լավ եք, չէ՞»:

Դերասանի համոզմամբ՝ Սիմոնյանին վրդովվեցրել է «որձ» բառը։ Լրատվականներից մեկին վերջերս տված հարցազրույցում Հարությունյանն, անդրադառնալով Փաշինյանի՝ բարձրաստիճան հոգևորականներին ուղղղված քննադատությանը, թե դրժել են կուսակրոնության ուխտը, ասել էր. «Մեր սրբազանները տղա են, որձ են, կնոջ հետ են եղել, դրա մեջ վատ բան կա՞, ի՞նչ են ընկել հետևներից»:

Ալեն Սիմոնյանն, ըստ երևույթին, հենց այս հայտարարությունն էլ նկատի ունենալով, Telegram-ի իր ալիքում գրել է. «Մի դերասան կա, որ խոսում է «որձ լինելու» և «տղամարդ լինելու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէ՞ր մտնելու, բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»:

Լևոն Հարությունյանն ի պատասխան ասել է, որ «Էշ-էշ խոսել» արտահայտության համար ԱԺ նախագահը պատասխան է տալու։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ