23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Իրանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Լավրով

ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Իրանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Լավրով

Ռուսաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է Իրանի հետ փոխգործակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բաց ենք համագործակցության համար։ Մենք ունենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։ Մենք ցանկանում ենք համագործակցել Իսլամական Հանրապետության և մեր մյուս հարևանների հետ, այդ թվում՝ այս կազմակերպության միջոցով»,- նշել է Լավրովը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մեդակորպորացիայի հետ զրույցում։

Նա հավելել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և որոշ եվրոպական պետություններ, աջակցում են սպառազինությունների սահմանափակման և սպառազինությունների վերահսկողության շրջանակների վերականգնմանը։ Ռուսաստանը և Իրանն այս մոտեցման ակտիվ կողմնակիցներ են։

Ռազմագերիներ