01 Ապր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԴԲ-ն 50,000 դոլար պարգևատրում է խոստացել ամերիկյան համալսարանում հրաձգություն իրականացրած անձի համար

ՀԴԲ-ն 50,000 դոլար պարգևատրում է խոստացել ամերիկյան համալսարանում հրաձգություն իրականացրած անձի համար

ԱՄՆ Բրաունի համալսարանում տեղի ունեցած ողբերգության հեղինակի որոնումները վերսկսվել են. պաշտոնյաները հրապարակել են նոր կասկածյալի լուսանկարները. հաղորդում է BBCն:

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առաջարկում է 50 հազար դոլար պարգևատրում նոր անձի ինքնությունը հաստատող տեղեկատվության համար։

Ուսանողներ Էլլա Քուքը և Մուհամմադ Ազիզ Ումուրզոկովը սպանվել են շաբաթ օրը Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում գտնվող համալսարանում տեղի ունեցած հարձակման ժամանակ, իսկ ևս 9 հոգի վիրավորվել է։

Նախկինում կասկածվող անձը ձերբակալվել և ազատ է արձակվել կիրակի օրը, այն բանից հետո, երբ Ռոդ Այլենդի գլխավոր դատախազ Փիթեր Ներոնհան հայտարարել է, որ «հիմք չկա» անձին կալանքի տակ պահելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026