
Չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է հուղարկավորվել Հայաստանում
Չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է հուղարկավորվել Հայաստանում, քանի որ նրա հարազատները չեն արձագանքում նրա մարմինը Ռուսաստան տեղափոխելու խնդրանքներին․ այս մասին «Дождь»-ին տված հարցազրույցում ասել է «СК SOS» ճգնաժամային խմբի տնօրեն Դավիթ Իստեևը։
«Հայկական կողմից եղավ մի արտահայտություն, որ եթե հարազատները չպահանջեն մարմինը, այսինքն՝ եթե Ռուսաստանից արձագանք չլինի, նրանք օրենքով պարտավոր կլինեն հուղարկավորել նրան՝ որպես լքված մարմին»,-նշել է Իստեևը։
Ըստ խմբի՝ Բայմուրադովայի գործում նրանից բացի այլ տուժողներ չեն հայտնաբերվել, ուստի Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարող նրա մարմինը տրամադրել իրավապաշտպաններին կամ ծանոթներին։
Հայաստանի իշխանությունները հարցում են ուղարկել մարմինն աղջկա հարազատներին հանձնելու վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չի ստացվել։
«Հավանաբար, Բայմուրադովայի ամուսինն ու հայրը նրան հուղարկավորելու միտք չունեն»,- կարծում են իրավապաշտպանները։
«СК SOS»-ի տվյալներով՝ նրա մայրը, որին տարիներ առաջ բաժանել են աղջկանից, նույնպես չի կարողանում դա անել։
Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից Հայաստան էր փախել ընտանեկան բռնության պատճառով։ Նա հոկտեմբերի 15-ի երեկոյան չի վերադարձել Երևանում զբոսանքից և դադարել է պատասխանել զանգերին։
Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել էր, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։


