
Առաջ ԱՄՆ-ում ամենաուժեղ լոբբին հրեականն էր, հիմա Կոնգրեսը դառնում է հակասեմական․ Թրամփ
Եթե վերադառնանք 10, 12, 15 տարի առաջ, Վաշինգտոնում ամենաուժեղ լոբբին հրեական լոբբին էր․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այժմ այդպես չէ։ Պետք է շատ զգույշ լինել։ Կոնգրեսը դառնում է հակասեմական»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա անդրադարձել է նաև Գոլանի բարձունքներին։
«Ես Գոլանի բարձունքների իրավունքն Իսրայելին փոխանցեցի։ Ոչ ոք չէր մտածում, որ դա հնարավոր է։ Հետո ես իմացա դրա արժեքը՝ տրիլիոնավոր դոլարներ։ Ես ասացի. «Այո, գուցե ես պետք է նրանից ինչ-որ բան խնդրեի»»,- հավելել է նա։


