
Ոստիկանությունը ձերբակալել է Ալավերդու ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին
«Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Վրույր Այվազյանին (Գյուլագարակ
համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) և Վահե Հարությունյանին (Արարատ
համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար) ոստիկանությունը
ձերբակալել է։
Ավելի վաղ ձերբակալվել էին նաև «Ապրելու երկիր»
կուսակցության քաղխորհրդի անդամներ Արամ Մանուկյանին ու Արթուր Աստոյանին։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել Ալավերդու
ընտրված համայնքապետին և ՔՊ-ական ավագանիով նոր համայնքապետ է ընտրել։