01 Ապր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, սակայն շուտով կարող է իրեն հռչակել Ամենայն Հայոց Կաթողիկոս․ Հարութ Սասունյան

Փաշինյանը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, սակայն շուտով կարող է իրեն հռչակել Ամենայն Հայոց Կաթողիկոս․ Հարութ Սասունյան

Ամեն անցնող օրվա հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ վնաս է հասցնում Հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի հեղինակությանն ամբողջ աշխարհում՝ որպես առաջին քրիստոնյա ազգի: Նրա գործողությունները ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում են․ այս մասին գրել է The California Courier թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։

Մեջբերելով Փաշինյանի վերջին հայտարարություններն ու առաջարկները Եկեղեցու մասին՝ Սասունյանը նշել է, որ անցյալ շաբաթ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի տարօրինակ առաջարկ է արել: Նա ցանկանում է, որ եկեղեցական երգչախմբերը կատարեն ՀՀ օրհներգը «բոլոր եկեղեցիներում, ժամը 10:55-ին՝ պատարագից անմիջապես առաջ»: Սակայն «բոլոր եկեղեցիներ» ասելով պարզ չէ՝ արդյո՞ք նա նկատի ունի նաև Հայ կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները: Նա նաև չի պարզաբանել, թե արդյո՞ք նա ներառում է Հայ առաքելական եկեղեցիները Հայաստանից դուրս: Կարելի է պատկերացնել թուրքական կառավարության թշնամական արձագանքը, եթե Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը կատարեն հայկական, այլ ոչ թե թուրքական օրհներգը։

Եթե Փաշինյանն այդքան ազգայնական է և Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդ, ինչո՞ւ չի սկսում իր շաբաթական կաբինետի նիստերն օրհներգով ու աղոթքով: Ինչո՞ւ նրա խորհրդարանական մեծամասնությունը չի սկսում յուրաքանչյուր նիստ օրհներգով և աղոթքով: Ես առաջարկում եմ, որ նախքան Փաշինյանը սկսի Եկեղեցուն հրահանգել, թե ինչ անել, նա պետք է այդ փոփոխությունները կատարի իր սեփական կառավարությունում։

Իր ֆեյսբուքյան էջում հաջորդ տեսանյութում Փաշինյանն առաջարկել է, որ «քննարկվի եռագույն դրոշի տեղադրումը Հայաստանի Հանրապետության եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում»։ Փաշինյանը ոչ միայն ցանկանում է փոխել Կաթողիկոսին, այլև այն, թե ինչ պետք է երգի երգչախումբը եկեղեցում, և ինչ դրոշ պետք է ցուցադրի։ Սա բացարձակապես անհիմն միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։ Նա պետք է կենտրոնանա իր իրական աշխատանքի՝ կառավարության ղեկավարման վրա, ինչը նա, ցավոք, չի կարողացել անել։

Փաշինյանը, ով նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026